Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սկսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի անհրաժեշտության ուսումնասիրությունը


  
դիտումներ: 89

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ պալատը պաշտոնապես սկսում է այն հարցի ուսումնասիրությունը, թե պետք է արդյոք սկսել նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի ընթացակարգը:

«Ոչ ոք չի կարող օրենքից բարձր լինել: Նախագահը պետք է պատասխանատվություն կրի»,- մեջբերում է նրա խոսքը «Կոմերսանտը»՝ հղում անելով AP News-ին:

Դեմոկրատները ձգտում են պարոն Թրամփի պաշտոնազրկմանն այն պատճառով, որ նա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում պահանջել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի մասին կոմպրոմատ տրամադրել: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ ԱՄՆ առաջնորդը հորդորել է իր գործընկերոջը հետաքննություն սկսել Հանթեր Բայդենի՝ առաջիկա ընտրություններում իր գլխավոր մրցակից Ջո Բայդենի որդու նկատմամբ:

Այս աղմուկից հետո Դոնալդ Թրամփը թույլատրել է զրույցի ամբողջական սղագրության հրապարակումը: Նրա խոսքով՝ դա տեղի կունենա այսօր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: