Հայերեն   English   Русский  

Մի խոսքով, ամեն ինչ այդքան վատ չէ, որքան դուք եք պատկերացնում։ Ամեն ինչ ուղղակի սոսկալի է


Ավետ Ավանեսով,ֆբ գրառում


  
դիտումներ: 92

Եվ այսպես Նիկոլ Փաշինյանի իշխանության վրա կա արդեն 3 զոհ.

Առաջինը Գազի Կոլյան էր 2018 թվականի հուլիսին որին դրդեցին ինքնասպանության դիմել, որովհետև ստիպում էին, որ Գազպրոմ Արմենիա ղեկավարության դեմ ցուցմունք տար։ Երկրորդը Haynews.am լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, ով 44 օր հացադուլի մեջ գտնվելուց հետո մահացավ այս տարվա հունվարի 26-ին։ Այսօր էլ Հայկ Հարությունյանը, որին դրդեցին ինքնասպանության, որովհետև ստիպում էին, որ Քոչարյանի դեմ ցուցմունք տա։

Ինչպես ասում են տիկնայք և պարոնայք, բարի գալուստ 90-ականներ։ Այս կառավարությունը կապկում է ՀՀՇ-ի իշխանության գործելաոճն ու վատագույն ավանդույթները։ Ի դեպ, այսօր հրաժարական տված Վայոց Ձորի մարզպետը հենց կլասիկ ՀՀՇ-ական տարիների ղեկավար էր՝ ահաբեկում էր մարդկանց, ուժայիններին իր տակն էր արել ու եթե չլիներ ֆեյսբուքյան աղմուկը, այդպես էլ շարունակելու էր։ Ուղղակի, հերթական ծեծը նախատեսվածից ավելի ծանր հետևանք ունեցավ։ Հակառակ դեպքում, կարող էր ինչքան ուզեր պաշտոնավարել։

Մի խոսքով, ամեն ինչ այդքան վատ չէ, որքան դուք եք պատկերացնում։ Ամեն ինչ ուղղակի սոսկալի է։ Ու առաջիկայում էլ սկսվեն արդեն «պատահական վրաերթերը», երբ անցանկալիներին հեռացնում էին ՃՏՊ-երի միջոցով։ ՀՀՇ-ական մսաղացը գործի է անցել ամբողջ թափով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: