Հայերեն   English   Русский  

​Սթրեսի դեմ ճիշտ նախաճաշի բաղադրատոմսը՝ ըստ ճապոնացիների


  
դիտումներ: 111

Ճիշտ նախաճաշը կարող է նպաստել նյարդային շեղումները հաղթահարելուն: Այս մասին հայտնում է Remedydaily-ն:

Կիորինի համալսարանի հետազոտողները հայտարարել են, որ սթրեսներից խուսափելուն օգնում է պաղպաղակը, եթե օգտագործես այն օրվա առաջին կեսին: Մասնագետների համոզմամբ՝ այդ աղանդերը օգնում է պայքարելու պսիխոզների դեմ, օրգանիզմն ապահովում է անհրաժեշտ էներգիայով և բարելավում է ուշադրության կենտրոնացումը:

Նման եզրակացություն է արվել մի փորձի հիման վրա, որի ընթացքում փորձարկվողները նախաճաշին պաղպաղակ են կերել: Այս համեղ հետազոտությանը մասնակցող կամավորները նվազ հոգնածություն և խնդիրների լուծման մեծ արագություն են ցուցաբերել:

Տվյալ եզրակացությանը մեծ հետաքրքրությամբ են վերաբերվել Հարվարդի գիտնականները, սակայն զգուշացրել են, որ պաղպաղակով նախաճաշն օգտակար է ոչ անխտիր բոլորի համար: Այն շաքարի և ճարպի բարձր պարունակության պատճառով կարող է խորացնել սրտի հետ կապված խնդիրները: Պաղպաղակի մեկ բաժնում 23 գրամ շաքար կա և 14 գրամ ճարպ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: