Հայերեն   English   Русский  

Մեսին ՖԻՖԱ-ի վարկածով լավագույնն է


  
դիտումներ: 668

Միլանում կայացած ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխության ժամանակ լավագույնը կոչմանն արժանացավ Արգենտինայի ազգային թիմի հարձակվող և «Բարսելոնայի» ֆուտբոլիստը Լիոնել Մեսին:

Մրցանակաբաշխության մեկնարկին «Տարվա լավագույն գոլ»՝ Պուշկաշի անվան մրցանակին արժանացավ Դանիել Զորին:
«Տարվա լավագույն տղամարդ մարզիչն», ըստ ՖԻՖԱ-ի, «Լիվերպուլի» գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը:
«Կանանց ֆուտբոլի լավագույն մարզիչը» ԱՄՆ թիմի մարզիչ աշխարհի չեմպիոն Ջիլ Էլիսն է:
ՖԻՖԱ-ն «Տարվա լավագույն դարպասապահի» մրցանակը հանձնեց Բրազիլիայի ազգային թիմի և «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերին:
«Տարվա լավագույն կին դարպասապահ» ճանաչվեց Սարի վան Վենենդալը (Նիդերլանդներ):
ՖԻՖԱ-ի «Արդար խաղի» մրցանակին արժանացավ Մարսելո Բիելսան, որը «Լիդս Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչն է:
«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» կանանց և տղամարդկանց The Best մրցանակին արժանացան Լիոնել Մեսին և Մեգան Ռափինոն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: