Հայերեն   English   Русский  

Մի քանի գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել


  
դիտումներ: 149

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր մի քանի գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել։

***

Սեպտեմբերի 23-ին, ժամը 13:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գետափնյա գյուղի 10-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:23-ին, մարվել՝ 15:48-ին:

Գետափնյա գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի բակում այրվել են 300 հակ անասնակեր, 15 գերան՝ մասամբ, ջերմահարվել՝ 3 պտղատու ծառ:

***

Սեպտեմբերի 23-ին, ժամը 13:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղի «Արաքս» կայարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է որ հրդեհը բռնկվել է Արաքս գյուղի Երևանյան փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:05-ին, մարվել՝ 16:20-ին: Այրվել է 300 հակ անասնակեր:

***

Սեպտեմբերի 23-ին, ժամը 13:34-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի գյուղապետարանի ետնամասում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալագյազ գյուղի 1-ին փողոցի տներից մեկին հարակից տարածքում այրվում է պահեստավորած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:03-ին, մարվել` 18:27-ին: Այրվել է մոտ 350 հակ անասնակեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: