Հայերեն   English   Русский  

Հրապարակային տեղեկատվությունը լրատվամիջոցով հրապարակելու համար Քննչական կոմիտեն լրագրողի նկատմամբ քրեական գործ է հարուցել. ՀՔԱՎ


  
դիտումներ: 178

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ստանձնել է լրագրող Էլմիրա Մարտիրոսյանի իրավունքների պաշտպանությունը։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով՝ 1in.am լրատվական կայքում անձի անձնական և ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու համար։

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ լրագրողը դատական գործի լուսաբանման շրջանակում հրապարակել է տեղեկություններ, որոնք առնչվում են դատական գործում ներգրավված անձի անձնական և ընտանեկան կյանքին։ Այն ժամանակ, երբ հրապարակումը արվել է՝ 2018թ․ նոյեմբերին, գործը քննվելիս է եղել դռնբաց կարգով, և լրագրողը հրապարակել է բացառապես այնպիսի տեղեկություններ, որոնք ստացել է դատական նիստերի ընթացքում և datalex.am կայքէջից։

Հրապարակումից որոշ ժամանակ անց դատական գործի քննությունը դարձել է դռնփակ, և դրանից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել՝ գաղտնի տեղեկությունները հրապարակելու մասին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: