Հայերեն   English   Русский  

6-ամյա տղան այրել էր խոտի հակերը


  
դիտումներ: 136

Սեպտեմբեր 21-ին, ժամը 13.10-ին, ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունից հաղորդվել է ոստիկանության Արտաշատի բաժին, որ Ներքին Դվին գյուղի 1-ին փողոցում տուն է այրվում:

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 13.00-ի սահմաններում տանտիրոջ 6-ամյա որդին տանը կից ավտոտնակում խաղալիս, լուցկի է վառել ու գցել ավտոտնակում դասավորված խոտի հակերի վրա։ Այրվել է խոտի շուրջ 350 կապոց:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.00-ին։ Հրդեհի հետևանքով պատճառվել է մոտ 450.000 դրամի վնաս:

Նախապատրաստվում են նյութեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: