Հայերեն   English   Русский  

Եթե կա այնպիսի տեղեկատվություն, որը ներկայացնում է հասարակական հետաքրքրություն, պարոն Վանեցյանը պետք է հրապարակի. Մակունց


  
դիտումներ: 170

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ ակունցը, անդրադառնալով Արթուր Վանեցյանի պաշտոնանկությանը, ասաց, որ

երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո պաշտոններ զբաղեցնելը, պաշտոններ փոխելը, պաշտոններից ազատվելը պետք է որ բնականոն երևույթ լիներ:

«Այդտեղ որևէ աղմկահարույց բան չեմ տեսնում, կարծում եմ, որ պաշտոնից ազատման հետ կապված աղմուկն է , որ հենց տարակուսանք է առաջացնում հանրության շրջանում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Վանեցյանի հայտարարությանը Լիլիթ Մակունցն ասաց. «Հայաստանում թե կառավարությունը, թե իշխող խմբակցությունը վարում են բաց քաղաքականությունեւ կարծում եմ, որ եթե կա այնպիսի տեղեկատվություն, որը գաղտնիք չի պարունակում եւ ներկայացնում է հասարակական հետաքրքրություն, պարոն Վանեցյանը պետք է հրապարակի այդ տեղեկատվությունը»:

Հարցին, թե նորմա՞լ եք համարում, որ Վանեցյանի հայտարարությունը հեռացվեց ԱԱԾ կայքից, «Իմ քայլի» ղեկավարն արձագանքեց. «Ես տեղյակ չեմ, թե ինչ հայտարարություն է եղել կայքում: Ես չգիտեմ՝ արդյոք պաշտոնական տեքստը տարբերվում է հանրային տեքստից, հետևաբար, չեմ կարող ասել՝ ով է հեռացրել տեքստը և ինչու է հեռացրել: Ճիշտ կլինի համապատասխան կառույցին դիմել այդ հարցով»:

Դիտարկմանը, որ նման հայտարարություններով Արթուր Վանեցյանը փորձում է քաղաքական հայտ ներկայացնել, որքանով նա կարող է մրցակից լինել այսօրվա իշխանությանը, Մակունցը պատասխանեց. «Ես առաջարկում եմ այս պահին հավելյալ մեկնաբանություններ չանեմ այս թեմայով»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: