Հայերեն   English   Русский  

Իսրայելում առաջատար 2 քաղաքական ուժերը խուսափում են առաջինը կառավարություն ստանձնելու իրավասությունից․ արաբագետ


  
դիտումներ: 135

Արաբագետ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում ամփոփում է Իսրայելում խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը։ Նա, մասնավորապես, գրում է․

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Իսրայելում: Առաջատար թեկնածուները երկուսն են՝ գործող վարչապետ վարչապետ Նեթանյահուն և ընդդիմության առաջնորդ Բենի Գանցը:

Նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցություններից հետո 2 թեկնածուներն էլ ստացել են գրեթե հավասար քաղաքական ուժերի աջակցությունը. Նեթանյահուն՝ 55 ձայնով 2 մանդատի առավելություն ունի Գանցի նկատմամբ:

Մինչդեռ, ինչն է հետաքրքիր՝ երկուսն էլ խուսափում են առաջինը կառավարություն ստանձնելու իրավասությունից՝ այն համոզմամբ, որ առաջնային ժամկետից հետո՝ մոտ 42 օր, ավելի հեշտ կլինի բանակցություններ վարելը, քանի որ քաղաքական ուժերից որևէ մեկը կխուսափի երկիրը 1 տարվա ընթացքում արդեն երրորդ ընտրություններին տանելու պատասխանատվությունից:

Հ.Գ. Հարկ է հիշեցնել, որ ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավորը 8 մանդատ ունեցող Ադրբեջանի բարեկամ, նախկին ՊՆ Ավիգդոր Լիբերմանն է, որի կուսակցությունը չի պաշտպանել թեկնածուներից ոչ մեկի թեկնածությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: