Հայերեն   English   Русский  

​Կրկին պրակտիկայից․ճաշակով համերգն ու հրավառությունն անհրաժեշտություն էին` Գյումրի հասնելու հնարավորություն չունեցող քաղաքացների համար


Բաբկեն Պիպոյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 141

Այսօր քննարկում էինք Անկախության օրվան նվիրված միջոցառումների արձագանքը: Մինչև արձագանքների յուրահատկություններին անդրադառնալը քննարկում էինք հենց բուն միջոցառումները:

Բոլորս համակարծիք էինք, որ միջոցառումը Գյումրիում անցկացնելը լավ գաղափար էր, կազմակերպիչներին հաջողվեց Գյումրիում ապահովել տոնական տրամադրություն:

Այդուհանդերձ առկա էին նաև խնդիրներ` այդ թվում բավականին լուրջ: Միջոցառման լոգոն շատ անհաջող էր ու «մենք կարծում ենք, որ լավն է, դուք պարզապես չեք հասկանում իմաստը» բառակույտը ասելուց հետո էլ միևնույն է լավը չի դառնում: Պետք է հաջորդ միջոցառումը կազմակերպելիս այդ գործը ուրիշին պատվիրել, պատվերը ներկայացնողին ու ընդունողին ևս` իրեն այլ գործ է պետք տալ, այս գործն իր մոտ ակնհայտ չի ստացվում:

Տղաների երկար քննարկված հագուստի գաղափարը ևս լավը չէր ու այս հարցում կարևոր է ոչ թե կազմակերպիչների մեկնաբանությունը, այլ իրական արվեստագետների ու արվեստասերների տրված գնահատականը: Ու որքան էլ քննարկվի, որ նախկինում էլ է եղել`դրանից Հասմիկ Պապյանի գնահատականը չի փոխվի և հետևաբար, հաջորդ անգամ պետք է ավելի երկար քննարկել ու չմոռանալ կարծիք հարցնել պրոֆեսիոնալներից:

Եվ ի վերջո, եթե հիմնական միջոցառումը Գյումրիում էր, չի նշանակում, որ Երևանում չպետք է ոչինչ արվեր: Ոչ թանկարժեք, բայց ճաշակով համերգն ու հրավառությունն անհրաժեշտություն էին` Գյումրի հասնելու հնարավորություն չունեցող քաղաքացների համար ևս տոնական տրամադրություն ապահովելու նպատակով:

Քննարկում էինք, որ սոց-ցանցում առանձին-առանձին կարելի է հանդիպել և միայն լավը նկատողներին և միայն վատը, բայց միառժամանակ և՛լավը, և՛ վատը դժվար կգտնեք` պահանջարկ չկա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: