Հայերեն   English   Русский  

Վայոց Ձորում ծեծկռտուքից վնասվածքներ ստացած փոխգնդապետի վիճակը հույս չի ներշնչում. Տոնոյան


  
դիտումներ: 555

Նախարարի խոսքով՝ կասկած չկա, որ ՊՆ-ն կառավարության անդամների հետ հետևողական են լինելու գործին:

Ավելին, այդ գործով զբաղվում են ռազմական և քաղաքացիական ոստիկանությունները:

Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ծեծկռտուքից հետո հիվանդանոց տեղափոխված փոխգնդապետի առողջական վիճակը շատ հույսեր չի տալիս։ Այս մասին այսօր Tert.am–ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Փոխգնդապետն այժմ ՊՆ հոսպիտալում է բուժում ստանում։

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ է գրանցվել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է եղել, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին։ Նշվում է, որ ծեծկռտուքին մասնակցել է նաև մարզպետ Տրդատ Սարգսյանը։ Դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ մարզպետի օգնականը ձերբակալվել է։

«Քանի որ հիմա նախաքննություն է իրականացվում, որևէ բան չեմ կարող ասել: Մեզ ավելի շատ մտահոգում է, որ փոխգնդապետի առողջական վիճակը հույսեր շատ չի տալիս: Նա մեր վերահսկողության տակ է գտնվում, ՊՆ-ի հոսպիտալում է»,- կայքի հետ զրույցում ասել է Տոնոյանը:

Նախարարի խոսքով՝ կասկած չկա, որ ՊՆ-ն կառավարության անդամների հետ հետևողական են լինելու գործին: Ավելին, այդ գործով զբաղվում են ռազմական և քաղաքացիական ոստիկանությունները:

«Ամեն ինչ ազնիվ և արդար կլինի: Մեղավորներն իրենց պատիժը կստանան»,- նշեց նա:

Tert.am-ի հետ զրույցում Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն էլ հայտնել է, որ ինքը տվյալ դեպքին ներկա չի եղել, և դա ապացուցում են նաև իրենց շենքի բակում եղած տեսախցիկների ձայնագրությունները։ Սարգսյանի տեղեկություններով՝ օգնականը ծեծի չի ենթարկել այժմ կոմայի մեջ գտնվող փոխգնդապետին:

«Չեմ կարծում, որ այդ մարդը կարող էր ծեծի ենթարկվել, որովհետև բավականին ամրակազմ սպաներ են եղել։ Իմ տեղեկությամբ, երբ հետապնդել է իմ օգնականին մինչև բնակարան, այդ աստիճաններից է ընկել, ոչ թե իրեն հարվածել են: Դա ես գիտեմ իմ օգնականի պատմելով, թե այլ բան է եղել կամ այլ բան չի եղել, դա արդեն գործի քննությունը կբացահայտի»,–ասել է նա։

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը։






Մեկնաբանություններ - 2

отличное крео для донора отличное крео для донора отличное крео для донора отличное крео для донора отличное крео для донора отличное крео для донора www.google.com     28.09.2019 If you apply these kinds of techniques for increasing traffic on your own blog, I am as expected you will see the change in few days.

отличное крео для донора отличное крео для донора отличное крео для донора отличное крео для донора отличное крео для донора отличное крео для донора www.google.com     22.09.2019 When I saw this web site having awesome quality YouTube videos, I decided to watch out these all video lessons.
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: