Հայերեն   English   Русский  

Բակո Սահակյանը «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության մրցանակների արժանացածներին կհրավիրի Արցախ


  
դիտումներ: 331

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությանը մրցանակի արժանացած անձանց հրավիրելու է Արցախ, մեծարելու է նրանց և փորձելու է հասկանալ, թե ինչպես են հասել այդ հաջողություններին՝ ակնկալելով հերոսների աջակցությունն այդ նույն հաջողությունը Արցախում արձանագրելու համար:

Սահակյանն այս մասին ասաց ՀՀ անկախության օրվա առթիվ կազմակերպված մրցանակաբաշխության ընթացքում:

«Անկախությունը մեծագույն, գերագույն արժեք է: Եվ այդ արժեքը մշտապես արժևորելու լավագույն միջոցը աշխատանքն է: Մասնակցելով այդ մրցանակաբաշխությանը՝ մտահաղացում է առաջացել, մրցանակների արժանացած մեր հայրենակիցներին հրավիրելու եմ մեր հայրենիքի արցախյան հատված ու նորից մեծարելու եմ նրանց: Այս կերպ է պետք հարգել և պաշտել հայրենիքի պաշտպաններին, այս կերպ է պետք սիրել հայրենիքը: Ես նաև Արցախում իբրև հնարավորություն եմ օգտագործելու՝ խորանալու, հասկանալու, թե ինչպես են նրանք հասել այդ հաջողություններին, և ակնկալելու եմ մեր հերոսների աջակցությունն այդ նույն հաջողությունը Արցախում արձանագրելու համար»,-ասաց Սահակյանը:

Նա շնորհավորեց բոլորին ՀՀ անկախության տոնի առիթով՝ ցանկանալով, որ հաջողությունն ուղեկից լինի հայրենաշինության ճանապարհին:

Գյումրիի Սև բերդում Հայաստանի Հանրապետության 28-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում անցկացվում է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը: Մրցանակը կհանձնվի այն մարդկանցից մեկին, որն իր ուժերով ստեղծել է սեփական բիզնես և իր ապագան կապել Հայաստանի հետ: Առաջին մրցանակաբաշխության մասնակիցները վերջին մեկ տարվա ընթացքում «Մեր ժամանակի հերոսը» հաղորդման հերոսներն են: Միջոցառման ընթացքում պաշտոնյաներն ու հյուրերը հերոսներին հանձնում են մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակ կսահմանվի վարչապետի մրցանակը: Նման միջոցառմամբ Անկախության օրը պետությունը ցույց է տալիս, որ մեծարում է քաղաքացուն և աշխատանքը:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -31-:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: