Հայերեն   English   Русский  

«Տրենաժոր էի գնում». Փաշինյանը և Սարգսյանը Եռաբլուրուրում խոսում են դիետայի եւ չաղանալու մասին.NEWS.am


  
դիտումներ: 381

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը,

Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելել էին Եռաբլուրի պանթեոն՝ Անկախության տոնին հարգանքի տուրք մատուցելու: Նրանք ծաղիկ խոնարհեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի շիրիմներին:

«Եռաբլուր» պանթեոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Բակո Սահակյանը միասին քայլելիս զրուցում էին եւ լսելի էր, թե ինչի մասին են նրանք խոսում: Նրանք զրույցում էին դիետայի եւ չաղանալու մասին: Մասնավորապես, Փաշինյանն ասաց, որ վերջերս մի գիրք, թե հոդված է կարդացել՝ «Голод спасет вашу жизнь», պատմեց, թե ինչի մասին էր գիրքը: Նրանք խոսում էին դիետայի տեսությունից:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին պատմում էր, որ հեղափոխությունից առաջ ինքը «տրինաժոր» է գնացել, բայց հիմա այն ժամանակվանից 4 կիլո ավելացել է քաշը:






Մեկնաբանություններ - 1

agob.k     21.09.2019 anchucht nikol udum a amyn zibilner hozi nman iren qarevor a miyayn stamoks lejun lini 4.kilo kach a unejel yrani 4.qram helk unenar payj ad al juni
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: