Հայերեն   English   Русский  

Խաչիկ գյուղում այրվում է մոտ 50 հա խոտածածկույթ


  
դիտումներ: 245

Սեպտեմբերի 20-ին, ժամը 19:42-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի «Կարմիր Սախկա» կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Ժամը 23:50-ին մթության և ռելիեֆի բարդության պատճառով աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն:

Այրվում է մոտ 50 հա խոտածածկույթ:

Սեպտեմբերի 21-ին, ժամը 07:30-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 5 հրշեջ-փրկարար և գյուղի բնակիչներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: