Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». Ոստիկանապետի ԺՊ-ի նշանակման համար միջնորդել է Հայկ Մարությանը. նրանք ընկերներ են


  
դիտումներ: 250

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը նշանակեց ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ:

Երկու նշանակումներն էլ կարծես թե պատահական չեն, եթե ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերն է, եւ կան տեղեկություններ, որ հենց Մարությանն է միջնորդել, ապա ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը պաշտոնաթող Արթուր Վանեցյանի ընկերն է, նրան ԱԱԾ տնօրենի տեղակալ էր նշանակել հենց Վանեցյանը՝ անցած տարվա հոկտեմբերին:

Սակայն Արման Սարգսյանի դեպքում հավանական է, որ նա հրամանագրվի, իսկ Մարտիրոսյանի դեպքում ավելի փոքր է հավանականությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: