Հայերեն   English   Русский  

Նախքան խոսելը թող իրենց անցած ուղուն նայեն. Աղվան Հովսեփյանը՝ Անդրանիկ Քոչարյանին


  
դիտումներ: 263

Կկուն անընդհատ բույնը փոխում է մտածելով, թե վատ հոտը բույնից է եւ ոչ թե իրենից։ Այսօր ոմանք հայտնվել են նույն կկվի վիճակում։

NEWS.am-ին ասել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ արձագանքելով ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի` իրեն ուղղված հայտարարությանը։

Հիշեցնենք, օրերս տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանն ասել էր, թե «Ինքը Գլխավոր դատախազի կարգավիճակից երևի վեր է ածվել ակտիվ աջակցողի կարգավիճակի, երևի ինչ-որ մասնակցություն ունի, աջակցում է նախաքննությանը: Համոզված եմ, որովհետև իր պաշտոնն այնպիսին էր, որ այդ պաշտոնյան պետք է շատ բան պարտադրեր նախաքննական մարմնին, որպեսզի նրանք իրականացնեին բացահայտում, այլ ոչ թե կոծկում»:

«ԿԿուն անընդհատ բույնը փոխում է մտածելով, թե վատ հոտը բույնից է եւ ոչ թե իրենից։ Այսօր ոմանք հայտնվել են նույն կկվի վիճակում։ Վատ չէր լինի, որ նրանք, նախքան խոսելը հետադարձ հայացք գցեն իրենց անցած ուղուն եւ իրենց արշինով իրենց չափեն»,- ասաց Աղվան Հովսեփյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: