Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը


  
դիտումներ: 320

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանը որոշում կայացրեց մերժել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը՝ գրավի դիմաց փոխել խափանման միջոց կալանքի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը հրապարակել է իր որոշումը, որով անվավեր է ճանաչել ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը, նշելով, որ այն հակասում է Գլխավոր օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածներին։ Հիմք ընդունելով այս որոշումը՝ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Սակայն Երևանի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, սեպտեմբերի 17-ին մերժել էր պաշտպանների միջնորդությունը։ Նույն օրը պաշտպանները միջնորդել էին իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխել գրավի դիմաց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: