Հայերեն   English   Русский  

Թուրքիայում գյուլենականների «որսը» շարունակվում է․ 74 զինվորականի ձերբակալման որոշում է կայացվել


  
դիտումներ: 303

Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթհուլլահական խմբավորման» (FETÖ) ենթադրյալ աջակիցների դեմ հետապնդումները շարունակվում են։

Ահաբեկչության և կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունը Թուրքիայի զինված ուժերի ներսում հատուկ հաղորդակցման համակարգով միմյանց հետ կապ պահպանող զինվորականների է բացահայտել։

Ամերիկաբնակ Ֆեթհուլլահ Գյուլենի ղեկավարած կառույցի՝ FETÖ-ի դեմ ընթացող հետաքննության շրջանակներում 74 զինվորականի ձերբակալման որոշում է կայացվել։ Նրանցից 72-ը ենթասպաներ են, 2-ը՝ զինված ուժերում ծառայող այլ մասնագետներ։

Հայտնի է, որ կասկածյալներից 25-ը ծառայում են ցամաքային ուժերում, 7-ը՝ օդուժում, 10-ը՝ ռազմածովային ուժերում, 30-ը՝ ժանդարմերիայում, իսկ 2-ը՝ առափնյա անվտանգության ուժերում:

Ստամբուլի նահանգային ժանդարմերիան կասկածյալներին հայտնաբերելու և ձերբակալելու նպատակով 30 նահանգում միաժամանակյա գործողություններ են իրականացրել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: