Հայերեն   English   Русский  

Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում


  
դիտումներ: 258

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 22-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին կնվազի 8-10, 23-25-ը աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո սպասվում է քամու ուժգնացում` 20-22 մ/վ։

Երևան քաղաքի սեպտեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան` 34.00C (1998 թ.)
    • Օդի նվազագույն ջերմաստիճան` 4.00C (1985 թ.)
    •Օդի միջին օրական ջերմաստիճան` 18.90C




  • Մեկնաբանել
    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: