Հայերեն   English   Русский  

​Մոսկվայի հայկական թատրոնի «Շարունակություն +»-ը բացեց հյուրախաղերը Կիպրոսի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում


  
դիտումներ: 699

Կիպրական Նիկոսիայի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում մեկնարկել է Ռուսական երկրորդ թատերաշրջանը:

Առաջինը հանդիսատեսին ներկայացել է Մոսկվայի հայկական թատրոնը՝ Սլավա Ստեփանյանի ղեկավարությամբ, գրում է ՏԱՍՍ-ը:

Սլավա Ստեփանյանի ղեկավարությամբ Մոսկվայի հայկական թատրոնը «Շարունակություն +» ներկայացումով չորեքշաբթի բացեց հյուրախաղերը Կիպրոսի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում։

Չեխովի ստեղծագործությունների ներկայացումները ռուսերենով էր թողարկվում` հունարեն ենթագրերով։ Սակայն, հայերեն խոսք հանդիսատեսն ամեն դեպքում կլսի :

«Մենք երեք ներկայացում ենք բերել. «Առաջարկությունը»՝ Չեխովի ստեղծագործությունների մոտիվներով և «Երեք խոզուկներ» մանկական տիկնիկային ներկայացումը կխաղանք ռուսերենով՝ հունարեն ենթագրերի ուղեկցությամբ, իսկ հայ ժամանակակից դրամատուրգ Կարինե Խոդիկյանի «Սիրային քառակուսի» ստեղծագործության մոտիվներով «Կուբիկ-Ռուբիկ կամ սիրո երկրաչափությունը» կատակերգությունը կներկայացնենք հայերենով՝ ռուսերեն ենթագրերով»,- պատմել է Սլավա Ստեփանյանը:

Երրորդ բեմադրությունը, որով կզարմացնեն թատերասերներին Մոսկվայի հայկական թատրոնի դերասանները` «Երեք խոզուկները» մանկական տիկնիկային ներկայացումն է, որի պրեմիերան կայացել է բոլորովին վերջերս Մոսկվայում անցկացվող «Ծիրան» ամենամյա հայկական տոնակատարության ժամանակ։

Մոսկվայի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Սլավա Ստեփանյանը մտածված իր ներկայացումները ձևավորել է միայն հունարեն սուբտիտրերով` գոհացնելու համար մայրենի լեզուն կարոտած հանդիսատեսին։

Ներկայացման մեկնարկից առաջ տեղի է ունեցել Գիտության և կրթության ռուսական կենտրոնի նոր նախագծի՝ Ռուս-հայկական թատերական փառառոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Կիպրոսում ՌԴ դեսպանության խորհրդական Անդրեյ Պանյուխովն ընդգծել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները «հիրավի դաշնակցային ու ռազմավարական բնույթ ունեն»:

Նա նաև հիշեցրել է, որ Կիպրոսում հայկական մեծ համայնք կա, վիճակագրական տվյալների համաձայն՝ ավելի քամ 3 հազար մարդ: Նշենք, որ Կիպրոսում Ռուսական թատերաշրջանն անցկացվում է այդ երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հովանու ներքո:

Թատրոնի ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանի խոսքով` հյուրախաղերը կազմակերպվել են Ռոսսոտրուդնիչեստվոյի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան աջակցմամբ։

«Իսկ այն, որ ներկայացումները լինելու են ռուսերենով և հայերենով, դա հատուկ է արված, ռուս և հայ այն հանդիսատեսի համար, որը տեղափոխվել է Կիպրոս և կարոտում է մայրենի լեզուն։ Ու նաև, որ կիպրոսահայերը չմոռանան մայրենին», – կատակում է Ստեփանյանը։

Ի դեպ, «Շարունակություն +» ներկայացմամբ Սլավա Ստեփանյանը շատ է հպարտանում, քանի որ այն Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում վերջերս է դարձել հեղինակավոր թատերական փառատոնի հաղթող։

Մոսկվայի հայկական թատրոնը` Մոսկվայի հայտնի Լազարևյան թատերական ստուդիայի անմիջական իրավահաջորդն է, որում աշխատել են մշակույթի այնպիսի գործիչներ, ինչպես Վալերի Բրյուսովը, Իոսիֆ Օրբելին և մյուսները։

Թատրոնի նոր պատմությունը սկսվել է 2002 թվականին, երբ այն «վերակենդանացրել է» Սերգեյ Փարաջանովի աշակերտ թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր Սլավա Ստեփանյանը։

Վերջերս, Ռուսաստանի հայերի միության շնորհիվ թատրոնը սեփական տարածք է ձեռք բերել Մոսկվայի «Մարյինա Ռոշչա» մետրոյի կայարանի մերձակայքում։ Թատրոնի նոր խաղաշրջանի բացումը նախատեսվում է հոկտեմբերի 7-ին։ Թատրոնում ներկայացումները բեմադրվում են ինչպես ռուսերեն, այնպես էլ հայերեն լեզուներով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: