Հայերեն   English   Русский  

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն ընդունել է ՄԵԿ հարթակի անդամներին


  
դիտումներ: 240

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Միություն երիտասարդական կազմակերպությունների (ՄԵԿ) հարթակի անդամներին:

ՄԵԿ-ի հիմնադիր 7 անդամներն են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, Դիլիջանի «Երիտասարդներիհամագործակցության կենտրոն» ՀԿ-ն, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն, «Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» համայնքային ՀԿ-ն, «Ստեփանավանի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ն և ՕքսԵՋենհիմնադրամը։ ՄԵԿ-ի կազմում արդեն ընդգրկված է 14 կառույց:

ՄԵԿ-ի անդամները ներկայացրել են հարթակի նպատակներն ու կատարվող աշխատանքները: Միությունը նպատակ ունի երիտասարդությանոլորտում գործող պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ անձանցմիջև ձևավորել գործընկերություն, համակարգել ոլորտում իրականացվող ծրագրերը, հանդես գալ երիտասարդներին ուղղվածնախաձեռնություններով:

«Հարթակի ստեղծումը դրական քայլ և իմպուլս է, որը հասարակական կազմակերպություններին և շահագրգիռ անձանց թույլ կտա համախմբվելմեկ նպատակի շուրջ: Նախարարությունը լուրջ աշխատանքներ է տանում ոլորտի ռազմավարության մշակման հետ կապված, և ողջունելի է, որդուք ինքներդ որոշակի պահանջներ եք ներկայացնում»,- նշել է Գևորգ Լոռեցյանը երիտասարդների հետ հանդիպմանը:

Փոխնախարարը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին ու երիտասարդական ոլորտում առկա խնդիրների լուծման համատեղուղիներ գտնելու և արդյունավետ համագործակցության պատրաստակամություն հայտնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: