Հայերեն   English   Русский  

Գեղարքունիքում բախվել են Honda-ն ու մրգով բարձած Ford-ը. կա վիրավոր


  
դիտումներ: 119

Գեղարքունիքի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 05:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17.6-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 26-ամյա Ա. Ա.-ի վարած Ford Transit մակնիշի 24 ԼՕ 128 համարանիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 40-ամյա Ա. Հ.-ի վարած Honda մակնիշի 35 NV 050 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդներից Ա. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառ բժշկական կենտրոն: Աղբյուրը հայտնում է, որ բախման հետևանքով Ford-ը, որը բարձված է եղել մրգերով, բախվել է երկաթե արգելապատնեշին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: