Հայերեն   English   Русский  

Հրազենային վիրավորումով 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել «Վանաձոր» ԲԿ


  
դիտումներ: 118

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, հրազենային վիրավորումով 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Լուրը հաստատում են Վանաձորի բժշկական կենտրոնից։Երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել ժամը 12։20-ին և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի վայր մեկնած խումբը հայտնաբերել է որսորդական հրացանից կրակված 3 պարկուճ։ Կրակողի ինքնությունն արդեն պարզվել է, ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս հայտնաբերման ուղղությամբ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: