Հայերեն   English   Русский  

Արմեն Սարգսյանն ընդունել է HSBC բանկի միջազգային հարցերով գործադիր տնօրենին


  
դիտումներ: 99

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է HSBC բանկի միջազգային հարցերով գործադիր տնօրեն, եվրոպական և աֆրիկյան տարածաշրջանների պատասխանատու Քրիստոֆեր Դեյվիսին և HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարին:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշանակալի է համարել բանկի գործունեությունը Հայաստանում՝ նշելով, որ 1990-ականների սկզբին միջազգային բարձր չափանիշներով գործող բանկի մուտքը Հայաստան մեծ ազդեցություն է ունեցել ֆինանսաբանկային համակարգի, համապատասխան մշակույթի ձևավորման վրա: «Մենք գնահատում ենք ձեր բանկի ներդրումը, և կարևոր է, որ այն շարունակի հետագա գործունեությունը Հայաստանում»,-նշել է նախագահը:

Քրիստոֆեր Դեյվիսն իր հերթին նշել է, որ HSBC–ն Հայաստանում ներդրել է լավագույն չափանիշները, և բանկի հայաստանյան թիմը համարվում է ամենապատրաստվածներից մեկը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել HSBC և HSBC-Հայաստան բանկերի գործունության, առաջիկա ծրագրերի վերաբերյալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: