Հայերեն   English   Русский  

ՍԴ-ն ապօրինի որոշում է կայացրել՝ Մարտի 1-ի գործով. Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 123

Ես ողջունում եմ Արարատ Միրզոյանի հայտարարությունը՝ կապված Սահմանադրական դատարանի որոշման հետ՝ Մարտի 1-ի գործի վերաբերյալ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Վանաձորում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ ԱԺ նախագահի հայտարարությունը կապված չի եղել քաղաքական գնահատական տալու հետ:

«Շատ իրավաբաններ պնդում էին այս ընթացքում, որ ՍԴ-ն կայացրել է ապօրինի որոշում, ես զգուշավորությամբ էի վերաբերում դրանց: Բայց ՍԴ-ի երկու անդամների հատուկ կարծիքի հրապարակումը ակնհայյտ է դարձնում, որ ՍԴ-ն ապօրինի որոշում է կայացրել: Բոլորս էլ գիտենք, թե ով է Սահմանադրական դատարանի նախագահը, ինչպե՞ս է դարձել նախագահ, ու՞մ միջոցով, ու ու՞մ համար է դարձել: Մարտի 1-ի գործի վերաբերյալ որոշումը ընդունած դատավորներից առնվազն 2-ը մարտի 1-ի հետ կապ ունեն, և ես չեմ հասկանում, թե իրենք ինչու ինքնաբացարկ չեն հայտնել և մասնակցել են այդ գործով որոշման կայացմանը: Ես կարծում եմ՝ Արարատ Միրզոյանը դա է ի նկատի ունեցել՝ ասելով, որ գնահատական կտանք»,-ասաց Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ Սահմանադրական դատարանը, ինչպես հիմնադրման օրից գործել է, հիմա էլ շարունակում է գործել Հայաստանի ժողովորդի դեմ:

«Հայաստանում տեղի ունեցած բոլոր դժբախտությունների համահեղինակը Սահմանադրական դատարանն է եղել: 1996 թվականից ՍԴ-ն Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրակեղծիքները վավերացնող մարմինն է եղել: Պետք է հիմա էլ նման ձևեվ շարունակի գործե՞լ»,-հավելեց վարչապետը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: