Հայերեն   English   Русский  

Հայաստանը մտադիր չէ դիմել ԵՏՄ կառույցներին, որ հետաձգի ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը. Փաշինյան


  
դիտումներ: 85

Հայաստանը մտադիր չէ դիմել ԵՏՄ կառույցներին, որպեսզի հետաձգի ԵՏՄ կարգավորումներով սահմանված ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը: Այս մասին, այսօր՝ իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այնքան էլ ճիշտ չէ այդ հետաձգումների վրա հույս դնելը. «Մենք պետք է աշխատենք զարգացման, մեր արդյունավետության բարձրացման վրա:

Գնային մտավախությունները, որ ունեցել ենք ժամանակին, արդեն իսկ հաղթահարվել են մենաշնորհների վերացման արդյունքում: Մենաշնրոհների վերացումը շղթայաբար բերում է այնպիսի արդյունքի, որ հին համակարգի պայմաններում պետք կլիներ դրույքներ իջեցնել: Մենք այնպիսի փոփոխություններ ենք անում, որ մեր աշխատողների համար աշխատանքի բարենպաստ պայմաններ ստեղծենք եւ այդ ամենը, մեր կարծիքով հակակշռելու է»,-հայտարարեց Փաշինյանը:

Անդրադառնալով գնաճի խնդրին, նա նշեց, որ Հայաստանում հասարակությունն այսօր գնաճային սպասումներ չունի, իսկ դա նպաստում է, որ գնաճը մնա ցածր մակարդակի վրա:

«Հիշում եք, թե նախորդ տարվա սեպտեմբերին ինչ աղմուկ-աղաղակ տեղի ունեցավ, բայց կառավարությունը շատ արագ լուծեց այդ խնդիրը: Մենք 5 տարվա հորիզոնում գնաճային ռիսկեր չունենք»,-ընդգծեց Փաշինյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: