Հայերեն   English   Русский  

ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիր ես արդեն ստորագրել եմ. Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 87

Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ես ստորագրել եմ, և համապատասխան հրամանագիրը մեկ-երկու օրվա ընթացքում կստորագրվի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Վանաձորում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա տեղի է ունեցել մի քանի քննարկումների արդյունքում պարոն Վանեցյանի հետ և փոխադարձ համաձայնության: Մենք Արթուր Վանեցյանի հետագա գործունեության մի քնաի սցենարնհեր ենք քննարկել և դրանք հնթացս կքննարկվեն: Այս պահին պարոն Վանեցյանը կարծում եմ կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված դուրս բերելու կարևոր առաքելության վրա»,-հավելեց Փաշինյանը:

Այն հարցին, թե արդյոք վարչապետը գոհ չէր Արթուր Վանեցյանի աշխատանքից, որ ստորագրել է նրա ազատման դիմումը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ազգային անվտանգությունը այնպիսի մարմին չէ, որ նման մանրամասներ ներկայացնի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: