Հայերեն   English   Русский  

​«Իմ չքնաղ դայակը» սերիալի հերոսուհու՝ Անաստասիա Զավորոտնյուկի առողջական վիճակը ծայրահեղ է


  
դիտումներ: 1626

Ռուս դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Անաստասիա Զավորոտնյուկը ծանր վիճակում տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք:

Ինչպես փոխանցում է kp.ru-ն, դերասանուհու մոտ վերջին փուլում գտնվող գլխուղեղի քաղցկեղ է ախտորոշվել: Հիվանդության մասին Զավորոտնյուկը և նրա ամուսին Պյոտր Չերնիշևն իմացել են մեկ տարի առաջ՝ իրենց դստեր լույս աշխարհ գալուց հետո: Դերասանուհին սկսել է բուժվել և մեկնել է Եվրոպա, նրան մոսկովյան հիվանդանոց տեղափոխել են լեհական բժշկական հաստատությունից:

Անաստասիա Զավորոտնյուկ

Նշվում է, որ դերասանուհու տնօրեն Մարինա Պոտապովան հրաժարվել է որևէ մանրամասնություն հաղորդել նրա առողջական վիճակի մասին: Որոշ տվյալների համաձայն՝ նա հիվանդանոցում է հայտնվել երկու շաբաթ առաջ. նրա մոտ ուղեղի այտուց է առկա, և նա կոմայի մեջ է գտնվում:

РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ բժիշկներն այժմ խորհրդակցություն են անցկացնում՝ որոշելու համար՝ կարելի է արդյոք վիրահատություն անել, թե ոչ:

Անցյալ տարի՝ գեղասահորդ Պյոտր Չերնիշևի հետ 10 տարվա ամուսնությունից հետո, 47-ամյա Անաստասյան լույս աշխարհ է բերել իրենց դստերը՝ Միլային:

Աղբյուրը հիշեցնում է, որ գլխուղեղի քաղցեղ էր հայտնաբերվել նաև երգչուհի Ժաննա Ֆրիսկեի մոտ:

Անաստասիա Զավորոտնյուկի դեպքն արդեն համեմատում են նաև Յուլյա Նաչալովայի պատմության հետ, և դա պատահական չէ։ Տեղեկություններ են տարածվում, որ նա օրգանիզմն այդ վիճակին է հասցրել ցողունային բջիջներով երիտասարդացման մեթոդների և արտամարմնային բեղմնավորման պատճառով։ Հայտնի դերասանուհի, «Իմ չքնաղ դայակը» սերիալի հերոսուհի Անաստասիա Զավորոտնյուկի առողջական վիճակը ծայրահեղ է, նա կոմայի մեջ է։ «Կոմսոմոլսկայա պրավդային» այս մասին ասել է «Ласковый май» խմբի պրոդյուսեր Անդրեյ Ռազինը։

Նրա խոսքով՝ Զավորոտնյուկի մոտ ոչ ոքի չեն թողնում, բացի ամուսնուց՝ գեղասահորդ Պյոտր Չերնիշևից։ Պրոդյուսերին թույլ չեն տվել այցելել դերասանուհուն։

«Ասում են՝ ոչ, մենք արհեստական կոմայի մեջ ենք գցել նրան, ցավոք, նրան մի քանի օրվա կյանք է մնացել։ Նա անցել է բուժման բոլոր հնարավոր մեթոդները, բայց ուղեղի այտուց է սկսվել։ Ցավոք, բժիշկներն այստեղ անզոր են», - ասել է Ռազինը։

Նա հայտնել է, որ դերասանուհու մտերիմները «պատրաստվում են նրա վախճանին»։ Ռազինի խոսքով՝ Զավորոտնյուկի առողջական վիճակը կարող էր վատանալ երկարատև սթրեսի ֆոնին և «ցողունային բջիջներով երիտասարդացնելու մեթոդիկայով տարվելու» հետևանքով։

Վերջերս «Իմ հրանալի դայակի» աստղը չեղարկել էր բոլոր ներկայացումները։ Նա նույնիսկ ներկա չէր ավագ դստեր խանութի բացմանը:

Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ Զավորոտնյուկի` Մերձմոսկվայում գտնվող ամառանոցի հարևանները պատմել են, որ դերասանուհին անճանաչելիորեն փոխվել է. նա այլևս չունի երկար մազեր, կրում է գլխաշոր և գիրացել է:

Վերջին շրջանում Զավորոտնյուկը հազվադեպ էր ներկայանում հանրությանը, ինչը շատերն էին կապում բուժման հետ։ «Այո, հիվանդ է։ Հիմա, կարծես, հիվանդանոց են տեղափոխել։ Իսկ մինչ այդ՝ ամռանը, տանն էր։ Սակայն ավանում նրան գրեթե չեն տեսել, ես կարծում էի՝ մեկնել է Ամերիկա՝ դստեր մոտ»,- պատմել է Անաստասիայի հարևանուհին։

Չորս տարի առաջ քաղցկեղի զոհ էր դարձել Անաստասիայի հայրը։

Անաստասիա Զավորոտնյուկը ծնվել է 1971 թվականի ապրիլի 3-ին Աստրախանում։

Մայրը՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալենտինա Զավորոտնյուկը, աշխատել է Աստրախանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ Հայրը՝ Յուրի Անդրեևիչ Զավորոտնյուկը, եղել է հեռուստառեժիսոր, Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամ։ Վաղ տարիքից Անաստասիա Զավորոտնյուկը որոշել է դառնալ թատրոնի դերասանուհի, ազատ ժամանակ զբաղվել է երաժշտությամբ ու պարերով, եղել է «Лотос» պարային անսամբլի անդամ։ Ավարտել է Աստրախանի № 1 մանկական երաժշտական դպրոցը։

1988-1989 թվականներին Անաստասիա Զավորոտնյուկը սովորել է Աստրախանի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում, սակայն կիսատ է թողել ուսումն ու ընդունվել Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիա ։ 1991 թվականին թողարկվել է Անաստասիա Զավորոտնյուկի մասնակցությամբ առաջին ֆիլմը՝ Թամարա Պավլյուչենկոյի «Մաշենկա» կինոնկարը, իսկ 1993 թվականին Անաստասիա Զավորոտնյուկը, ավարտելով Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան, դարձել է Օլեգ Տաբակովի ղեկավարած թատրոն-ստուդիա։

Նույն թվականին նա հնչյունավորել է Քրիստոֆեր Ռոբինին «Վինի Թուխի նոր արկածները» մուլտֆիլմում։ Թատրոնում աշխատելու տասը տարիների ընթացքում նա խաղացել է 29 ներկայացումներում. նրա ամենասիրելի դերը Վարյայի դերն է «Կրքեր ըստ Բումբարաշի» ներկայացման մեջ։

Դերասանուհին մեծ ճանաչում է ձեռք բերել «Իմ գեղեցիկ դայակը» (ռուս.՝ «Моя прекрасная няня») սերիալի շնորհիվ, որում նա հայտնվել է բոլորովին պատահաբար. նրան պարզապես զանգահարել են ու առաջարկել դեր սերիալում, որի մասին նա պատկերացում անգամ չի ունեցել։ Ուկրաինական առոգանությունը Զավորոտնյուկը վերցրել է Օլգա Բլոկ-Միրիմսկայայից, ով նրա հետ աշխատում էր նույն թատրոնում։

Դերասանական գործունեությունից բացի Անաստասիա Զավորոտնյուը հանդես է գալիս որպես հեռուստահաղորդավարուհի։ 2005 թվականին նա փոխարինել է Թինա Կանդելակիին՝ վարելով «Լավ երգեր» (ռուս.՝ «Хорошие песни») հաղորդումը ՍՏՍ հեռուստաալիքով։ Վարել է «Խոհանոց սկսնակների համար» (ռուս.՝ «Кухня для чайников»), «Պարեր աստղերի հետ», «Պարեր սառույցի վրա» հեռուստանախագծերը։ Եղել է «Սառցե դարաշրջան» հեռուստաշոուի հաղորդավար Մարատ Բաշարովի (2008 թվական), Իրինա Սլուցկայայի (2009 թվական) ու Պյոտր Չեռնիշևի (2014 թվական) հետ։ Դմիտրի Դիբրովի հետ վարել է «Ամուսնական խաղեր» (ռուս.՝ «Брачные игры», Առաջին ալիք, 2010) հեռուստաշոուն, Մարատ Բաշարովի հետ՝ «Սառույց և կրակ» (Առաջին ալիք) հեռուստաշոուն։

Անաստասիա Զավորոտնյուկը եղել է «Ժողովրդական աստղ» (ТРК Ուկրաինա) հեռուստաշոուի, «Զարմացրու ինձ» (ТВ3) մոգական շոուի, ինչպես նաև «Ոսկե տերև» (ռուս.՝ «Золотой лист») թատերական մրցույթի ժյուրիի անդամ։ Միխայիլ Բոյարսկու հետ մասնակցել է «Երկու աստղ» (Առաջին ալիք) հեռուստաշոուին՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։ 2012 թվականի սեպտեմբերի 30-ին Առաջին ալիքով եթեր է հեռարձակվել «Նաստյա» հումորային թոք-շոուն[6]։ 2012 թվականի դեկտեմբերի 18-ին Առաջին ալիքը որոշել է փակել այդ հաղորդումը, քանի որ այն ունեցել է ցածր վարկանիշ։ 2013 և 2014 թվականներին Անաստասիա Զավորոտնյուկը վարել է «Երկու աստղ» հեռուստաշոուն։ 2014 թվականին նա նկարահանվել է «Ես այլևս չեմ վախենում» (ռուս.՝ «Я больше не боюсь») սերիալում։

2016 թվականի դեկտեմբերի 31-ին նա Դմիտրի Կոլչինի հետ վարել է «Բոլոր աստղերն Ամանորին» (ռուս.՝ «Все звёзды в Новый Год») շոուն և եղել «Ամանորյա միլիարդ» (ռուս.՝ «Новогодний миллиард») շոուի վարողներից մեկը ՆՏՎ հեռուստաալիքով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: