Հայերեն   English   Русский  

Նորագավիթի մեքենաների մաքսակետում մեծ հերթ է. ահազանգում է քաղաքացին


  
դիտումներ: 579

Երեւանի Նորագավիթի մեքենաների մաքսակետում վաղ առավոտյան դեռ աշխատանքը չսկսած մեծ հերթեր են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է Գարեգին Միսկարյանը` ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով:

«9-անց 15 է Նորագավիթի մաքսատանը, դուռը դեռ չեն բացել»,- ասում է նա և ցույց տալիս թե ինչքան շատ են հերթի մեջ սպասողները:

Նշենք, որ Նորագավիթի ավտոմաքսատանն օրական մաքսային ձևակերպում է ստանում 550-ից 600 ավտոմեքենա, այնտեղ մշտապես հերթեր են գոյանում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: