Հայերեն   English   Русский  

Մահացել է նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը


  
դիտումներ: 295

Երեկ` սեպտեմբերի 13-ին, 60 տարեկան հասակում մահացել է նախկին պատգամավոր, գործարար Խաչիկ Մանուկյանը: Այս մասին հայտնեց նրա հայրենի գյուղի` Մաստարայի գյուղապետ Սարգիս Ավետիսյանը:

Նա նշեց, որ Խաչիկ Մանուկյանը մահացել է թոքերի քաղցկեղից: Վերջին տարիներին բուժումներ է ստացել Գերմիանիայում, Վրաստանում և Հայաստանում:

Նախկին պատգամավորի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, իսկ թաղման արարողությունը սեպտեմբերի 17-ին:

Հիշեցնենք, որ Մանուկյանն եղել է պատգամավոր 2003-2007 և 2007-2012 թվականներին և ընտրվել էր մեծամասնական ընտրակարգով: Մանուկյանն ընտրվել էր նաև 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր «Ծառուկյան» դաշինքից, սակայն վայր է դրել իր մանդատը:

Նշենք, որ Մանուկյանը 1993թ-ից «Մաքս գրուպ» կոնցեռնի նախագահն էր, որի մեջ էր մտնում նաև Լուսակերտի թռչնաֆաբրիկան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: