Հայերեն   English   Русский  

Վարորդները կզրկվե՞ն վարորդական իրավունքից բալային համակարգի ներդրման դեպքում


  
դիտումներ: 244

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը, անդրադառնալով Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրմանը, ասաց, որ խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվեց բալային համակարգի նոր փոփոխությունը, որով մի շարք իրավախախտումներ գումարային արժողությամբ նվազելու են, դրանց փոխարեն կիրառվելու են բալեր:

«Այսինքն ըստ տարբեր կատարված իրավախախտման աստիճանի տարբեր տաբեր բալեր են կուտակելու վարորդները, որով եթե մեկ տարվա ընթացքում վարորդը կուտակի 9 բալային միավոր, ապա վարորդական վկայականի կասեցում է նախատեսվում` 6 ամսից 1 տարի ժամկետով, իսկ կասեցումն ավարտելուց հետո եթե կրկին մեկ տարվա մեջ 9 բալ հավաքի, արդեն վարորդական վկայականի զրկման առջեւ կկանգնի:

Այս փոփոխությունը կատարվել է մի պարզ պատճառով մարդկանց հնարվորություն է տալիս, որ ավելի զգույշ եւ օրենքի համապատասխան երթեւեկեն եւ բացի այդ գումարային արժողությամբ մարդկանց պատիժն ավելի նվազեցնեն: Այսինքն այստեղ խնդիրը դրված չէ գումարներ հավաքագրելու, կամ գումարներ կորզելու վարորդներից, հարկադիրի հետ խնդիրներ ունենալուց, այստեղ նախատեսված է այն, որ վարորդները պետք է երթեւեկեն օրենքի պահանջին համապատասխան»,-ասաց նա:

Քեյանը նշեց, որ վարորդական իրավունքի կասեցումից հետո վարորդը կարող է նորից երեթեւեկել, իսկ վարորդական իրավունքի զրկումից հետո, նորից պետք է համապատասխան քննություն հանձնի:

Տիգրան Քեյանը կարծում է, որ օրենսդրական նախաձեռնությունը նաեւ բացեր ունի, մասնավորապես` վարչական մարմնի հայեցողությանն է թողնված, թե ինչ ժամանակահատվածում պետք է կասեցվի վարորդական իրավունքը:

Նշենք, որ նախագծով նաեւ նախատեսվում է, որ այն վարորդները, որոնց բալերի թիվը մոտենում է 9-ին, կարող են քննություն հանձնել եւ նվազեցնել իրենց բալերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: