Հայերեն   English   Русский  

Լոս Անջելեսում կյանքից հեռացել է Մարտին Սկորսեզեի ֆիլմերի հայազգի սցենարիստը


  
դիտումներ: 1921

Լոս Անջելեսում կյանքից հեռացել է հայկական արմատներով ամերիկացի սցենարիստ Մարդիկ Մարտինը, որը օրեր անց 83 տարեկան կդառնար: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Իմ ընկերն ու գործընկեր Մարդիկ Մարտինը այսօր առավոտյան կյանքից հեռացել է: Ասել, որ Մարդիկը բացառիկ անձնավորություն էր, կնշանակի ոչինչ չասել: Ոչ ոք երբեք չի կարող փոխարինել նրան: Թող նա հանգչի վաստակած խաղաղությամբ», - թվիթերում գրել է Մարդիկ Մարտինի ընկեր և սցենարիստ Հովարդ Ռոդմանը:

Հայազգի սցենարիստը հայտնի էր աշխարհահռչակ ռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ տարիներ շարունակ համագործակցությամբ: Նա սցենարներ է գրել Սկորսեզեի «Նյու Յորք, Նյու Յորք», «Վերջին վալս», «Ո՞վ է թակում իմ դուռը», «Չար փողոցներ» և «Կատաղի ցուլ» (Ռոբերտ Դենիրոյի մասնակցությամբ այս կենսագրական դրաման երկու «Օսկար» և երկու «Ոսկե գլոբուս» մրցանակների է արժանացել) ֆիլմերի սցենարները:

Մարդիկ Մարտինը ծնվել է 1936 թ. սեպտեմբերի 16-ին Իրանում հայկական ընտանիքում, մեծացել Իրաքում, որից հետո տեղափոխվել է Նյու Յորք կրթություն ստանալու: Նա Նյու Յորքի համալսարանի և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանին կից կինեմատոգրաֆիկ դպրոցի պրոֆեսոր էր:

2008-ին Հոլիվուդում նրա մասին «Մարդիկ. Բաղդադը Հոլիվուդում» անվանումով ինքնակենսագրական վավերագրական ֆիլմ նկարահանվեց: Նրա վերջին սցենարը գրվել է 2014 թ. Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմի համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: