Հայերեն   English   Русский  

Անօդաչուներ արտադրող Israel Aerospace Industries խոշոր ընկերությունը ներկայացուցչություն է բացել Ադրբեջանում


  
դիտումներ: 172

Իսրայելական Israel Aerospace Industries LTD ընկերությունը ներկայացուցչություն է բացել Ադրբեջանում:

Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են Հարկերի նախարարությունից:«Israel Aerospace Industries LTD ընկերության ներկայացուցչությունն Ադրբեջանում գրանցվել է օգոստոսի 22-ին»,- ասված է հաղորդագրության մեջ, հայտնում է Tert.am-ը:

Հաղորդվում է նաև, որ ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Իսրայելի քաղաքացի Բրաիման Զեևը։

Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ Israel Aerospace Industries-ն ակտիվորեն համագործակցում է Ադրբեջանի հետ։ Մասնավորապես, Ադրբեջանը նրանից գնել է Harop անօդաչու թռչող սարքեր և այլ սարքավորումներ:

Israel Aerospace Industries-ը՝ IAI-ն («Իսրայելի ավիացիոն արդյունաբերություն») հիմնադրվել է 1953 թվականին, գործունեություն է ծավալում ռազմարդյունաբերության ոլորտում: Ընկերությունը, մասնավորապես, զբաղվում է ավիատեխնիկայի, տիեզերական արբանյակների համար, կապի և հետախուզության սարքավորումների արտադրությամբ, համարվում է անօդաչու թռչող սարքերի մշակմամբ ու արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերություններից մեկն աշխարհում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: