Հայերեն   English   Русский  

​Զելենսկին կոչով է հանդես եկել


  
դիտումներ: 370

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արևմուտքին կոչ է արել պահպանել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: Գրում է Russian.rt.com-ը:

Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Կիևում անցկացված Յալթայի եվրոպական ռազմավարության ֆորումի ընթացքում:

«Արևմուտքում որոշ մարդիկ խոսում են պատժամիջոցների չեղարկման մասին, քանի որ նրանք փող են կորցնում: Իսկ մենք կորցնում ենք մարդկանց: Քանի դեռ խաղաղություն չի հաստատվել, պատժամիջոցները պետք է մնան», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Զելենսկու խոսքերը:

Ավելի վաղ Զելենսկին շնորհակալություն էր հայտնել ավստրիական կողմին Ռուսաստանի դեմ «պատժամիջոցների ուժեղ քաղաքականության» համար: Դրանից առաջ Ուկրաինայի ղեկավարը նշել էր նաև Կանադայի կողմից Ռուսաստանի դեմ «հզոր պատժամիջոցների» կարևորության մասին:

Մայիսին «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն կարծիք էր հայտնել, որ Ուկրաինային անհրաժեշտ է ուժեղ բանակ և հակառուսական պատժամիջոցների խստացում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: