Հայերեն   English   Русский  

Փսլնքոտը չի կարող պետություն ղեկավարել. Պուտին.


  
դիտումներ: 898

Փսլնքոտը չի կարող լինել այնպիսի պետության ղեկավար ինչպիսին Ռուսաստանն է, որում ապրում են հիանալի և համարձակ քաղաքացիներ: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին նա հայտարարել է Դաղստանի Բոտլիխ կատարած այցի ընթացքում, որտեղ հանդիպել է 1999 թ. օգոստոս - սեպտեմբեր ամիսների մարտերին մասնակցած ժողովրդական ոստիկանության անդամների հետ:

«Նման մարդկանց դեպքում` այսպիսի հիանալի, գեղեցիկ և բարի կանանց, Ռուսաստանում այսպիսի խիզախ և խիստ տղամարդկանց հետ, չի կարող լինել ինչ-որ փսլնքոտ պետության ղեկավար: Դա նշանակում է, որ այլ կերպ հնարավոր չէ», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Պուտինի խոսքերը:

Նախագահն ընդգծել է, որ «մարդիկ ուժ և քաջություն են տալիս պետության ղեկավարին»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինը Դաղստան է մեկնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: