Հայերեն   English   Русский  

Եթե ինչ-որ մեկը պետք է դատվի մարտի 1-ի գործը չբացահատելու համար, ապա առաջին հերթին պետք է դատվի գլխավոր դատախազը. Քոչարյան


  
դիտումներ: 230

Ես ստիպված եմ հայտարարություն անել, քանի որ տուժողների իրավահաջորդների ելույթներում ինձ հասցեագրված խոսքեր կային: Այս մասին քիչ առաջ դատական նիստերի դահլիճում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այն բանից հետո, երբ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները մեղադրեցին նրան այսքան տարիների ընթացքում գործը չբացահայտելու համար:

«Ասում են, որ ձևական որևէ մեկին պետք է պատժեին, և այդ մեկը ես եմ: Ես մարտի մեկի դեպքերից հետո աշխատել եմ ընդամենը մեկ ամիս: Բայց իմ լիազորությունների շրջանակներում չի եղել գործի բացահայտումը, ես անգամ խառնվելու իրավունք չեմ ունեցել: Եթե ինչ-որ մեկը պետք է դատվի մարտի մեկի գործը չբացահատելու համար, ապա առաջին հերթին պետք է դատվի գլխավոր դատախազը կամ վարույթ իրականացնող մարմնի ղեկավարը, նրանք, որ պարտավորել էին գործը բացահայտել»,-ասաց Քոչարյանը:

Վերջինս նաև նշեց, որ տուժող կողմի ներկայացուցիչները լավատեղյակ չեն գործի մանրամասներից:

«Ինձ համար վիրավորական է նաև այն հանգամանքը, որ տուժողների իրավահաջորդների հետ աշխատող փաստաբանները կարող էին բացատրել նրանց այս ամենը, ինձ մոտ տպավորություն կա, որ պարզապես տուժողների իրավահաջորդներին սովորեցնում են, թե ինչ ասեն նիստերի դահլիճում, որպեսզի հանրային առումով տպավորություն ստեղծվի, որ մեղավորը ես եմ»,-հավելեց Քոչարյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: