Հայերեն   English   Русский  

Բողոքի ակցիա՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ. բողոքում են Ծովինար և Վարդահովիտ գյուղերի բնակիչները


  
դիտումներ: 147

Վայոց Ձորի մարզի Ծովինար գյուղի բնակիչները բողոքի ցույց են անում Ամուլսարի շահագործման դեմ։ Նշենք, որ այստեղ հարցի շուրջ հանրային քննրակումներ էին նախատեսված։ Ցուցարարները վանկարկում էին «Թույլ չենք տալու», «Դեմ ենք հանքերի շահագործմաը»։

«Սրանք մեր սարերն են, մենք էլ սարի նման կանգնած ենք մեր սարերի մեջքին: Եթե այդքան անվտանգ է հանքը, ով ուզում է, թող իր բակում հանք բացի, առողջ նստի»,–նշում էին ցուցարարները։

Ցուցարարների թվում կան շատ դպրոցականներ։

Նույն մարզի Վարդահովիտ համայնքում եւս տեղացիները խոչընդոտում են, չթողնելով, որ հանրային քննարկումը կայանա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: