Հայերեն   English   Русский  

Դուք այն անձնավորությունն եք, որ հնարավորություն ունի պատմության ևս մեկ էջ գրելու. Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին


  
դիտումներ: 134

Այս գործի ողջ քննության ընթացքում ես բազմաթիվ առիթներ եմ ունեցել համոզվելու, որ որևէ խախտման հնարավորություն բաց չի թողնվում: Այս մասին այսօր դատական նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ոնց որ մեքենա քշես ճանապարհով ու 10 փոս լինի՝ 10-ի մեջ էլ ընկնես: Քրեական գործով խախտումները սիստեմիկ բնույթ են կրում, սա անձնավորված է, քաղաքական հետապնդում է իմ նկատմամբ: Եվ երբեմն մտածում ես, որ եթե քո նկատմամբ են նման բաներ անում, ապա մյուսների դեպքում ո՞նց է»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Ըստ նրա՝ Դատախազությունն օրենքները մեկնաբանում է այնպես, ինչպես ցանկանում է:

«Իմ գնահատմամբ սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենախայտառակ քրեական գործն է, դասագրքերում է գրվելու այս գործի մասին, այն ունենալու է իր բացասական և դրական հերոսներ: Տվյալ դեպքում դուք այն անձնավորությունն եք, որ հնարավորություն ունի գրելու ևս մեկ էջ այս քրեական գործի, այս պատմության»,-խոսքն ամփոփեց Քոչարյանը՝ դիմելով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին:

Պաշտպանական կողմի ելույթներից հետո մեղադրող դատախազները ներկայացրին իրենց հակափաստարկները, ըստ որոնց բավարար են բոլոր հիմքերը, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը շարունակի մնալ կալանքի տակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: