Հայերեն   English   Русский  

Վիտալի Բալասանյանին կրկին հրավիրել են ՀՔԾ «Մարտի մեկի» գործով հարցաքննության


  
դիտումներ: 245

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին կրկին հրավիրել են ՀՔԾ «Մարտի մեկի» գործով հարցաքննության։ Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ «Մարտի 1-ի» քրեական գործով հարցաքննության կանչելու նպատակով Արցախի Հանրապետության ոստիկանության միջոցով ծանուցագիր էր ուղարկվել Վիտալի Բալասանյանին, սակայն դրանից հետո ստացվել էր Բալասանյանի դիմումը, որով վերջինս հայտնել էր, որ ծանուցագիրը` դրանում նշված հարցաքննության ներկայանալու ժամկետից ուշ է ստացել:

Բալասանյանը միաժամանակ հայտնել է, որ 2008թ.-ի մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների ժամանակ անձամբ Երևանում չի գտնվել, և այդ օրերին տեղի ունեցած իրադարձությունների մասին իր տվյալները սահմանափակվել են այնքանով, որքանով որ դրանք հասանելի են եղել հասարակության լայն շրջանակներին և տարածվել ԶԼՄ-ների միջոցով: ՀՔԾ–ից տեղեկացրեցին, որ Բալասանյանի դիմումը ստանալուց հետո, սակայն վարույթն իրականացնող մարմինը, հիշյալ քրեական գործով պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ հարցադրումներ ունենալով, նրան հարցաքննության հրավիրելու վերաբերյալ կրկին ծանուցագիր է ուղարկել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: