Հայերեն   English   Русский  

Օտար բառերի համար ի՞նչ համարժեքներ է առաջարկում Լեզվի կոմիտեն


  
դիտումներ: 144

Հայերենի բառապաշարն անընդհատ ավելանում է բառակազմական սեփական միջոցների կիրառմամբ ստեղծված բառերով: Նոր բառեր ստեղծվում են նաև որպես օտար բառերի համարժեքներ: Այդ բառերն իրական կյանք կստանան, երբ մենք դրանք գործածենք գրավոր և բանավոր խոսքում:

Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների նոր ցանկ, որը հրապարակել է Լեզվի կոմիտեն:

  1. ամնիստիա - համաներում
  2. բիզնեսմեն - գործարար
  3. բորդ – խորհուրդ (կառավարման, հոգաբարձուների, տնօրենների)
  4. դիագնոզ - 1. ախտորոշում, 2. (փխբ.) եզրահանգում
  5. դոմինանտ - գերիշխող, իշխող, տիրապետող
  6. ենոտ - ջրարջ
  7. էկզեմպլյար - նմուշ
  8. էֆեկտիվ - արդյունավետ
  9. իլյուզիա - պատրանք
  10. կոմֆորտ – 1. հարմարավետություն, 2. հարմարավետ
  11. կոնսուլտացիա - խորհրդատվություն
  12. կոնֆլիկտ - հակամարտություն, բախում, ընդհարում
  13. կոնֆրոնտացիա - առճակատում
  14. միֆ - առասպել
  15. մոնիթորինգ / մոնիտորինգ – մշտադիտարկում, դիտանց
  16. մոնումենտալ - 1. կոթողային, 2. հսկայական, վիթխարի, 3. հոյակերտ, փառահեղ
  17. նյուանս - նրբերանգ
  18. նոստալգիա - 1. կարոտ, կարոտախտ, 2. հայրենաբաղձություն
  19. պանիկա - խուճապ
  20. պարկինգ / փարքինգ – 1. կայանատեղ, կայանատեղի, 2. կայանելը, կայանում
  21. պրոյեկտ - նախագիծ, ծրագիր
  22. պրոպագանդա - քարոզչություն
  23. պրովոկացիա - սադրանք
  24. ջիմ – մարզասրահ
  25. սթաֆ – աշխատակազմ, անձնակազմ
  26. ստեպլեր - կարիչ
  27. վիզուալ - տեսողական
  28. տրանսֆորմացիա - 1. փոխակերպություն, փոխակերպում, 2. ձևափոխություն
  29. ցիտատ – մեջբերում
  30. ֆորմալ - 1. ձևային, 2. պաշտոնական, ձևական




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: