Հայերեն   English   Русский  

«Հունվարից հետո 10 հազար մարդ չի կարողանալու իր մեքենան հասցնել ՀՀ». բողոքի ակցիա կառավարության առաջ


  
դիտումներ: 96

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա են սկսել ավտոներկրողները:

«Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, որ նույնպես մասնակցում է ակցիային, նշեց, որ դեմ են Գյումրիում նոր ավտոմաքսակետի կառուցմանը. «Գյումրիում կառուցում են նոր մեծ մաքսակետ. Մենք համրում ենք, որ անհնար է, որ Երևանից և այլ քաղաքներից մարդիկ մեկնեն Գյումրի մաքսազերծվում իրականացնելու համար»:

Նրա խոսքով, մնացել է 3 ամիս, որից հետո ավտոներկրողներն անգործ են մնալու. «Հիմա ի՞նչ կարիք կա, որ ձմեռվա շեմին այդ մաքսակետը կառուցեն և վերջին երկու ամիսը բոլորս մեկնենք Գյումրի: Ես հարց եմ ուզում տալ վարչապետին. Օրական հազար մեքենայի մաքսազերծում է տեղի ունենում, դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան վթարներ կլինեն ճանապարհներին: Անվադողերը պետք է փոխես, պետք է 1-2 օր մնաս Գյումրիում: Պատկերացնո՞ւմ եք այն տղային կորցրած մորը, թե ինչ անեծքներ կանի վարչապետի հասցեին: Էդ անեծքների մասին մտածե՞լ ա»,-ասաց նա:

Տիգրան Հովհաննիսյանը նաև նշեց, որ այսօր մոտ 10 հազար ավտոմեքենա գտնվում է տարբեր երկրների նավահանգիստներում. «Փոթիում 3 նավ է կանգնած, հայերի մեքենաները չեն բեռնաթափում: Դեռ ղեկ էլ պետք է փոխես, որը 1-2 ամիս տևում է: Հունվարից հետո 10 հազար մարդ չի կարողանալու իր մեքենան հասցնել Հայաստան»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: