Հայերեն   English   Русский  

Առանձնապես թանկ անշարժ գույքի հարկը զգալի կբարձրանա. Կադաստրի կոմիտե


  
դիտումներ: 98

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովում «Անշարժ գույքի հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրի հաշվարկման կարգի հաստատման մասին» օրինագծի քննարկման ժամանակ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ասաց, որ օրինագծով առաջարկվում է պարզեցնել անշարժ գույքի հարկման տեսակները՝ միավորելով գույքահարկն ու հողի հարկն անշարժ գույքի մեկ հարկատեսակի մեջ:

Ըստ նրա՝ զգալիորեն կբարձրանա առանձնապես թանկ անշարժ գույքի հարկը:

«Դա թույլ կտա ակտիվացնել նաև արտադրական հարթակները, քանի որ կան տարածքներ, որոնք չեն ապահովում արտադրանքը»,- նշեց Պետրոսյանը:

Նա հստակեցրեց, որ ՀՀ ողջ տարածքի համար կընդունվի հարկման բազային չափ՝ բազմապատկված գործակիցներով, որոնք, իրենց հերթին, կհաշվարկվեն՝ կադաստրային գոտիավորման համաձայն:

«Հայաստանի 12-գոտիանոց կադաստրային բաժանումը կդառնա 20-գոտիանոց և ավելի թիրախային»,- հայտնեց Պետրոսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: