Հայերեն   English   Русский  

Այնթապցի երիտասարդը Խոր վիրապում կրակոցներ է արձակել


  
դիտումներ: 59

Սեպտեմբերի 10-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մի ավտոմեքենայից Խոր վիրապ տանող ճանապարհին կրակոցներ են հնչում:

Մեկնած օպերատիվ խումբը Փոքր Վեդի համայնքից ժամը 17.00-ին Արարատի բաժին բերման է ենթարկել ավտոմեքենայի 28-ամյա վարորդին: Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:

Զննության ընթացքում 28-ամյա այնթապցի երիտասարդը ավտոմեքենայի նստելատեղի տակից հանել է կաշվե պայուսակ, որի միջից ներկայացրել է գազային ատրճանակ և հայտնել, որ այն պատկանում է իրեն, ինքն է մի քանի անգամ Խոր վիրապի ավտոկայանատեղիում կրակել:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի գազային ատրճանակի 3 պարկուճ:

Զենքը և դեպքի վայրից հայտնաբերված պարկուճները ուղարկվել են փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: