Հայերեն   English   Русский  

Դեկտեմբերի 7-ը կնշվի՞ նաև տարերային աղետների դիմակայության օր. ԱԺ-ն քննարկում է ԱԻՆ-ի առաջարկը


  
դիտումներ: 51

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, 7-րդ գումարման Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում՝ «Պետական տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Հարությունյանը տեղեկացրեց, որ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նախաձեռնել է օրինագիծ Տարերային աղետների դիմակայության օր հիմնելու մասին։ Օրն առաջարկվում է նշել դեկտեմբերի 7-ին՝ Սպիտակի երկրաշարժի օրը։

Ըստ փոխնախարարի՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի առիթով Հայաստանի վարչապետը կազմակերպել է միջոցառում՝ «Տարերային աղետների դիմակայության օր», և կարգադրել ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով։

Միջգերատեսչական հանձնաժողովը վարչապետի աշխատակազմին է ներկայացրել «Տարերային աղետների դիմակայության օրվա միջոցառումների անցկացմանն ուղղված գործողությունների պլանի հաստատման մասին» որոշման նախագիծը։

«Նախատեսված միջոցառումներն ուղղված են նրան, որպեսզի հարգենք Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը, երախտագիտություն հայտնենք բոլորին, ովքեր օգնության ձեռք մեկնեցին այն օրերին, եւ նշենք այն կարեւոր գործողությունները, որոնք Հայաստանը կդարձնեն ավելի ուժեղ եւ ավելի պատրաստված հնարավոր բնական եւ տեխնածին աղետների հանդեպ»,- ասել է Հարությունյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: