Հայերեն   English   Русский  

Կարկուտն ու սելավը սրբել են Անտառաշատի ողջ բերքը. նկարներ


  
դիտումներ: 52

Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում սեպտեմբերի 7-ին դիտվել է կարկուտ, հորդառատ անձրեւներ, որոնք վերածվել են սելավի՝ լցվել Անտառաշատ համայնքի հողատարածքները եւ այգիները:

Անտառաշատ կարկուտ

Սյունիքի մարզի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը բազմաթիվ տեսանյութեր եւ լուսանկարներ է հրապարակել, որտեղ երեւում է, ինչ լուրջ վնասներ է պատճառել այն գյուղին: Մասնավորապես, անձրեւը ճանապարհը քանդելով, ցեխաջուրը բերել-լցրել էր բոստաններ՝ լոբի, կարտոֆիլ, սրբել-տարել է, մեքենաների անիվները կիսով չափ թաղվել են ցեխի մեջ:

Նրա խոսքով, ծառերի ողջ բերքը թափվել է եւ օգտագործման ենթակա չէ, վնասվել են բանջարաբոստանային մշակաբույսերը: Այժմ հանձնաժողովները գույքագրում են անում, որպեսզի պարզեն վնասի չափը, հաշվարկները կներկայացվի մարզպետարան, հանձնաժողովը կքննարկի, որից հետո կներկայացնեն կառավարություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: