Հայերեն   English   Русский  

Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է Ջոն Բոլթոնին


  
դիտումներ: 274

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից հեռացրել է Ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին,տեղեկանում ենք Թրամփի գրառումից «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Երեկ երեկոյան ես Ջոն Բոլթոնին հայտնել եմ, որ իր ծառայությունները Սպիտակ տանն այլևս անհրաժեշտ չեն: Ես կտրականապես համաձայն չեմ նրա մի շարք առաջարկների հետ: Այդ պատճառով ես խնդրեցի նրան հրաժարական ներկայացնել, ինչն էլ նա արել է այսօր առավոտյան»,- գրել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը հայտնել է, որ առաջիկայում կհայտարարի Ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականի անունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: