Հայերեն   English   Русский  

Լավրովը պատմել է Թրամփի հետ հանդիպման մասին


  
դիտումներ: 120

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ 2017թ. մայիսին Վաշինգթոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ ոչ ոք որևէ գաղտնիք չի հայտնել: Գրում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները 2017թ. Ռուսաստանից դուրս է բերել իր գլխավոր լրտեսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հետախուզական տվյալների ոչ ճշգրիտ վարման պատճառով: Մասնավորապես, երբ 2017թ. Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանի Դաշնության այն ժամանակվա դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ, նրանց հետ քննարկել է Իսրայելի կողմից տրամադրված գերագույն գաղտնի տվյալներ:

Լավրովի խոսքերով`ինքը երբեք չի հանդիպել նախագահի նախկին աշխատակազմի պաշտոնատար Օլեգ Սմոլենկովի հետ: Իսկ Թրամփի հետ հանդիպման ժամանակ ոչ ոք «ոչ ոքի ոչ մի պետական կամ նույնիսկ ոչ պետական գաղտնիք չի փոխանցել»::





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: