Հայերեն   English   Русский  

Ուզբեկստանում ծննդկանը երկու երեխա է նետել ծննդատան պատուհանից


  
դիտումներ: 91

Ուզբեկստանի բնակչուհին իր և մեկ այլ երեխայի նետել է ծննդատան պատուհանից: Այդ մասին հայտնել է երկրի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: Գրում է Gazeta.ru-ն:

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հիվանդներից մեկի հոգեկանը խանգարվել է այն պատճառով, որ դուստրը ծնվել է ոտքի արատով: Նա որոշել է ազատվել երեխայից և թաքցնել հանցագործությունը», - նշվել է տարածված հաղորդագրության մեջ:

Ողբերգությունը տեղի է ունեցել Նամանգանի շրջանում: Տեղական թաղամասային ծննդատան բակի ետնամասում հայտնաբերվել են ծանր վնասվածքներ ունեցող երկու նորածին աղջիկներ: Նրանց տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, սակայն նորածինների կյանքը փրկել չի հաջողվել:

Մոր նկատմամբ քրեական գործ է հարուցվել «դիտավորյալ սպանություն» հոդվածով: Նրան սպառնում է 15-25 տարվա ազատազրկում: Բացի այդ «մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարման» հոդվածով գործ է հարուցվել ծննդատան պատասխանատու աշխատակիցների նկատմամբ: Նրանք կարող են 5-8 տարի ժամկետով ազատազրկման ենթարկվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: