Հայերեն   English   Русский  

Արթուր Վանեցյանի ազատման դիմում գրելու մասին լուրերը անհեթեթություն են. ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ


  
դիտումներ: 102

Քիչ առաջ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Վահագն Բոյաջյանը Ankakh.com-ի հետ հեռախոսազրույցում հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունը, որ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի կայացրած որոշումից հետո Նիկոլ Փաշինյանը իր մոտ է կանչել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և պարտադրել ազատման դիմում գրել, ինչից հետո ուրբաթ օրը,Վանեցյանը կառավարությանն է ներկայացրել ազատման դիմումը:

«Միանգամից հերքեմ այդ տեղեկատվությունը: ԱԱԾ տնօրենի ազատման դիմում գրելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Դրանք պարզապես անհեթեթություններ են»,-ասաց Վահագն Բոյաջյանը:

Նշենք, որ լրատվամիջոցները նաև գրել էին, որ Ծառուկյանի դստեր հարսանիքի օրը Վանեցյանը և Փաշինյանը նստած են եղել նույն սեղանի շուրջ, Փաշինյանը փափկել է և երկուշաբթի օրը Վանեցյանին հորդորել է գալ և ետ վերցնել ազատման դիմումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: