Հայերեն   English   Русский  

Բրիթնի Սփիրսը նոր խնամակալ ունի


  
դիտումներ: 528

People ամսագրի փոխանցմամբ` 67-ամյա Ջեյմի Սփիրսը իր դստեր` 37-ամյա Բրիթնի Սփիրսի, խնամակալությունը փոխանցել է երգչուհու վաղեմի օգնական Ջոդի Մոնտգոմերին: Դատական փաստաթղթերի համաձայն, այժմ նա կունենա բոլոր այն նույն պարտականությունները ինչ Ջեյմին, այդ թվում` փոփ աստղի հետ ներկայիս բժշկի և բժշկական այլ անձնակազմի հետ շփվելու իրավունք, ինչպես նաև նրա համար հասանելի կլինեն բոլոր այն գրառումները, որոնք վերաբերում են երգչուհու բուժմանը: Գրում է Spletnik.ru-ն:

Հավանաբար Ջեյմի Սփիրսը պաշտոնապես հրաժարվել է դստեր խնամակալությունից առողջական նկատառումներից ելնելով, բայց, ամենայն հավանականությամբ, նման որոշմանը կարող էր նպաստել նաև Բրիթնի 13-ամյա որդու՝ Շոնի հետ վերջերս տեղի ունեցած միջադեպը: Մամուլում լուրեր էին տարածվել, որ Ջեյմին վիճաբանության մեջ է մտել երեխայի հետ և ֆիզիկական ուժ է գործադրել նրա նկատմամբ:

Երեխաների հայր Քևին Ֆեդերլայնը, ի վերջո, դատարանի միջոցով պահանջել էր արգելել Ջեյմիի շփումը թոռների հետ և համապատասխան մարմինների որոշմամբ ՝Բրիթնիի հայրը երեք տարվա ընթացքում այլևս չի կարող շփվել թոռների հետ: Դա նրան թույլ չի տա շարունակել կատարել իր գործառույթները, քանի որ երգչուհին իր երեխաների մասնակի խնամակալության իրավունք ունի:

Աղբյուրները լրագրողներին հայտնել են, որ դժվար թե իրավիճակը կտրուկ փոխվի: Հայրը կշարունակի ստանալ իր դստեր վիճակի վերաբերյալ բոլոր համապատասխան տեղեկությունները:

Սակայն երգչուհու շատ երկրպագուներ զարմացած են այն փաստից, որ երգչուհու մայրը՝ Լին Սփիրսը, որը բազմիցս խոսել է իր դստեր մասին հոգ տանելու պատրաստակամության մասին, չի նշանակվել նոր խնամակալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: